ԱԺ–ում բարձրացվել է Հունգարիայի և Ադրբեջանի միջև ֆինանսական հանցավոր համաձայնության գալու հարցը
ԱԺ-ում ընթացող արտահերթ նստաշրջանում շարունակվում է Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ ԱԺ Հայտարարության տեքստի քննարկումը։
Տեքստի նախագիծը ընթերցել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, որից հետո պատգամավորներին հնարավորություն է տրվել վերջինիս հարցեր ուղղել։ Մասնավորապես, ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը բարձրացրել է անըդհատ շրջանառվող՝ Հունգարիայի և Ադրբեջանի միջև ֆինանսական հանցավոր համաձայնության գալու հավանականության հարցը։ «Արդյոք հանձնաժողովը փորձե՞լ է պարզե՝լ գործարքի ֆինանսական բաղադրիչ եղե՞լ է, թե՞ ոչ» հարցին Ա. Զաքարյանը պատասխանել է, որ դա ժամանակի ընթացքում ի հայտ եկող հանգամանք է, թեև Ադրբեջանն էլ, Հունգարիան էլ դա բացառում են։

7or.am