ՖԻՖԱ–ի վարկանշային աղյուսակում Հայաստանը 3 հորիզոնականով բարձրացել է
ՖԻՖԱ-ի դասակարգման վարկանշային աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է երեք աստիճանով և 575 միավորով զբաղեցնում է 53-րդ տեղը: Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ–ի պաշտոնական կայքից։
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շարունակում է վարկանիշով լինել առաջինը (1617 միավոր)։ Երկրորդը Գերմանիան է (1437 միավոր), իսկ Անգլիան (1274 միավոր) եզրափակում է լավագույն եռյակը:
Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Իտալիան զբաղեցնում է 6-րդ տեղը, Դանիան՝ 10-րդ, Չեխիան՝ 19-րդ, Բուլղարիան՝ 89-րդ, իսկ Մալթան՝ 139-րդ: