Լրահոս

05.09.2012 11:57


ԱՄՆ պետպարտքը գերազանցել է 16 տրլն դոլարը և սահմանել պատմական ռեկորդ

ԱՄՆ պետպարտքը գերազանցել է 16 տրլն դոլարը և սահմանել պատմական ռեկորդ

Պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգների պետական պարտքն անցել է 16 տրլն ԱՄՆ դոլարի սահմանը։ Այս մասին տեղեկացնում է «vz.ru»-ն՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարությանը:

Ըստ ամերիկյան պետական կառույցի՝ «պատմական իրադարձությունը» տեղի է ունեցել անցած ուրբաթ. երկրի պետպարտքը կազմել է 16,015 տրլն դոլար և միայն մեկ օրում ավելացել 25 մլրդ դոլարով:

Վերլուծաբանները հիշեցրել են, որ ԱՄՆ-ում պետպարտքի առավելագույն թույլատրելի չափը ներկա դրությամբ կազմում է 16,394 տրլն դոլար: Ըստ մասնագետների՝  նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակած նոր նախագահի առաջին քայլերից մեկը պետք է լինի այդ առավելագույն թույլատրելի չափի բարձրացումը:

Այս խորագրի վերջին նյութերը