Լրահոս

05.09.2012 11:48


Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013. Հայաստանը՝ 82-րդ տեղում

Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013. Հայաստանը՝ 82-րդ տեղում

Մրցունակությունը պայմանավորվում է ազգերի կողմից այնպիսի միջավայր ստեղծելու ունակությունով, որը ձեռնարկություններին և անհատներին թույլ կտա արդյունավետորեն օգտագործել առկա ռեսուրսները: 

Մրցունակությունն ամբողջությամբ արմատավորված է արտադրողականության հասկացության մեջ:

Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից մշակվող Համաշխարհային մրցունակության զեկույցը (ՀՄԶ) երկրների մրցունակության գնահատման առաջատար աղբյուր է:

EV-ն ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունն է 2005թ. հունվարից ի վեր: Հիմնական համագործակցությունը ծավալվում է Հայաստանը Համաշխարհային մրցունակության զեկույցում ընդգրկելու ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանը առաջին անգամ ներառվեց 2005/2006թթ զեկույցում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից 144 երկրների շրջանակներում անցկացվող Համաշխարհային մրցունակության համեմատական վերլուծության արդյունքներով Հայաստանը գրավել է 82-րդ տեղը:

Այս խորագրի վերջին նյութերը