Լրահոս

05.09.2012 10:36


Եվրախորհրդարանի նախագահ. «Ես անհանգստացած եմ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի նախագահի քաղաքական շարժառիթներից»

Եվրախորհրդարանի նախագահ. «Ես անհանգստացած եմ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի նախագահի քաղաքական շարժառիթներից»

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարություն է տարածել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման վերաբերյալ։

Շուլցը հիշեցրել է, որ Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ անցյալ ամիս տեղափոխվել է Ադրբեջան՝ համաձայն դատապարտյալների տեղափոխման միջազգային համաձայնագրի, սակայն.

–Դատապարտված մարդկանց մասին համաձայնագիրը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով: Ես անհանգստացած եմ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի նախագահի քաղաքական շարժառիթներիվ: Միևնույն ժամանակ ես Ադրբեջանին և Հայաստանին զգուշացնում եմ խուսափել ցանկացած քայլից և հայտարարությունից, որոնք կարող են սրել իրավիճակը:

Այս խորագրի վերջին նյութերը