Լրահոս

05.09.2012 11:17


Պակիստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Պակիստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին աշխատանքային այցով մեկնելու է Ադրբեջան՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Պակիստանի նախագահի ադրբեջանական այցը նախատեսված է  հոկտեմբերի 15-18-ը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիոջցները։

Հիշեցնենք, որ նախագահ Զարդարին արդեն մի քանի տարի է՝ ներքաշված է կոռուպցիոն սկանդալի մեջ։ 2003թ. շվեյցարական դատարանն Ասիֆ Ալի Զարդարիին ու նրա կնոջը` Բենազիր Բհուտոյին, մեղավոր էր ճանաչել փողերի լվացման համար: Քննության վարկածով` 1990-ականներին նրանք յուրացրել են մոտ 12 մլն դոլար: Սակայն գործը սառեցվել էր նախագահի պաշտոնում Զարդարիի ընտրվելուց հետո:

Պակիստանի Գերագույն դատարանը երկրի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիին, իսկ այնուհետեև՝ նորանշանակ վարչապետ Ռաջա Աշրֆաին պարտադրել էր նախագահ Գիլանիի դեմ քրեական գործը վերականգնել (այն սառեցվել էր 2008թ.), սակայն թե՛ Գիլանին (ով հետագայում հենց այդ պատճառով էլ պաշտոնանկ արվեց), թե՛ Աշրաֆը հրաժարվեցին կատարել դատարանի պահանջը։

Հիշեցնենք նաև, որ Պակիստանն աշխարհի միակ պետությունն է, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդ պետությունը ակնհայտորեն աջակցում է Ադրբեջանին՝ հատկապես ԼՂ կարգավորման հարցում։ Միաժամանակ, Հայաստանը ճանաչում է Պակիստան պետությունը, բայց վիճելի Քաշմիրի հակամարտությունում աջակցում է Հնդկաստանին։

Այս խորագրի վերջին նյութերը