Լրահոս

05.09.2012 11:05


Գիտությունների թեկնածո՞ւ, թե՞ բանակից ազատված պոտենցիալ «գիտնական»

Գիտությունների թեկնածո՞ւ, թե՞ բանակից ազատված պոտենցիալ «գիտնական»

Ինչպե՞ս են դասախոսները գիտական աստիճան ձեռք բերում Հայաստանում: Պրն. Աշոտյա՛ն, լինելով ԿԳ պատասխանատու` երբրևէ մտածե՞ լ եք այս ուղղությամբ: Չնայած ինչ եմ ասում. ինչպես ընդունված է ժամանակակից հայերենում՝ «դա ձեր վրայով չէ»:

Կրթությունը եղել և մնում է այն հիմնաքարը, որը տանում է դեպի  կատարելագործում: Գիտեք լավ է, երբ երիտասարդները ձգտում են ստանալ գիտական աստիճան,եթե, իհարկե,ունեն համապատասխան գիտելիքներ և կարողություններ: Այնուամենայնիվ, վերջին ժամանակներում մեծ արդիականացում է վայելում  գիտական աստիճանի հասնել ոչ թե ավանդական  իմաստով, այլ`պոտենցիալ «գիտնական» դառնալու, ավելի ճիշտ` «ձեռք բերելու» իմաստով: Տարեց տարի շատանում են պաշտոնյա դոկտորները, պրոֆեսորները, էլ չեմ ասում`բանակից ազատված «գիտության թեկնածուները»: Ըստ չափորոշիչների` ենթադրվում է, որ ԿԳ պատասխանատուն` նախարարը, գիտությամբ պետք է զբաղվի, գոնե որոշակիորեն: Իսկ ի՞նչ ենք տեսնում Հայաստանի պարագայում: Այո՛, մեր նախարարն ունի գիտական կոչում, ավելի կոնկրետ` բանակից ազատված պոտենցիալ «գիտնական» է, բայց և այնպես  փաստացիորեն չի զբաղվում գիտությամբ: Փոխարենը` քաղաքականություն է խաղում բառիս ամենալայն իմաստով` հնչեցնելով ամպագոռգոռ ելույթներ, մասնավորապես գիտությանը ու որ սարսափելին է` բանակին առանչվող թեմաներով: Մի մարդ, ով բանակից ազատված «գիտնական»է, իրավունք չունի խոսել ո՛չ գիտության, ո՛չ էլ առավել ևս` հայրենասիրության մասին:

ՀՀ-ում աշխատում է մոտավորապես  7500 գիտնական: Տարեկան գրվում են հազարավոր թեկնածուականներ և դոկտորական աշխատանքեր, իսկ ասպիրատուրա ընդունվողների գերակշիռ մասը արական սեռի ներկայացուցիչներ են: Ավարտելուց և կոչումը ստանալուց հետո նրանցից քչերն են զբաղվում գիտությամբ: ՀՀ-ում ասպիրատուրան փաստորեն  դարձել է բանակից ազատվելու հրատապ միջոց: ԿԳ պատասխանատուներն իրենց մեջ որոշում են` ում են տալու այդ տեղերը և վերջ. ամեն բան հստակ է ու կանոնակարգված (նախարար ունենք, աշխարհը չունի):

Ոչինչ չի փոխվի մեր երկրում, եթե մեր հասարակությունն ու պետական ոմն այրեր չհրաժարվեն իրենց այս ծիծաղելի կեցվածքից: Յուրաքանչյուչ մարդ և հատկապես` գիտնականն ինքը պետք է գիտակցաբար մոտենա ուղղուն և անհրաժեշտաբար առաջ ընթանա`իր գիտական հմտություններով նպաստելով իր երկրի զարգացմանը: Այս շնորհը հազվադեպ մարդկանց է տրված և ոչ թե`բանակից խուսափած «գիտնականներին»: Եթե չեք ուզում ծառայել, այլ հարց է.սա արդեն այլ թեմա է և սույն գրվածքում չեմ ուզում անդրադառնալ ՊՆ-ին կամ Զինված ուժերի խեղաթյուրված վիճակին, բայց մի «բռնաբարեք» մեր գիտության և կրթության ոլորտը ձեր չկայացած գիտական կոչումներով: Մասնավորապես` մի՛ կանգնեք իրական գիտության մարդկանց ճանապարհին,այլապես ուրիշների արածներն էլ, անգամ ձեր «բարոյական» աջակցությամբ  որևէ արդյունքի չեն տանի: Ավելի նպատակահարմար ու օգտակար երևույթներ կան,որոնց անհրաժեշտ է այդ «բարոյական» աջակցությունը: Մի՛ վախեցեք ու ծառայե՛ք։

Որքան նմանատիպ երևույթներն են մեղավոր, դրա կրկնակի չափով մեղավոր է ԿԳ պատասխանատուն, ով չի կանխում այս երևույթները. Փոխարենը` քաղաքականություն է խաղում և վազվզում շեֆերի առաջ կամ, որ սարսափելի է` ֆեյսեբուքում  ծիծաղաշարժ և անգրագետ պահվածքով հանդես գալիս: Ինչին պետք է չի խառնվում, ինչին պետք չի «սուտի» նախարար է ձևանում, կաննոններ մշակում, դպրոցի տնօրեն և ռեկտոր փոխում-ընտրում` իր չափորոշիչներին համապատասխան:

Եկել է ժամանակը արմատական փոփոխություններ անցկացնել Հայաստանում ու մասնավորապես`կրթական համակարգում: Նայելով Արմեն Աշոտյանի դեմքին ու գործելաոճին`հասկանում ենք, որ այլևս շարունակելն աննկարելի է,հակառակ դեպքում`սխալները կշարոնակվեն` իրենց թշվառ հետևանքներով ու «գիտնական զինվորներով»:

                                            Սոնա Հակոբյան

 

Այս խորագրի վերջին նյութերը