Լրահոս

05.09.2012 10:21


Սգո արարողության ժամանակ մահապարտն ինքն իրեն պայթեցրել է

Սգո արարողության ժամանակ մահապարտն ինքն իրեն պայթեցրել է

Սեպտեմբերի 4-ի երեկոյան Աֆղանստանի Դուրբաբա ավանում սգո արարողության ժամանակ մահապարտն ինքն իրեն պայթեցրել է։ Նանգարհար նահանգի վարչակազմից հայտնել են, որ պայթյունի հետևանքով 30 մարդ զոհվել է, շուրջ 50-ը՝ վիրավորվել։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ հուղարկավորության արարողությանը մասնակցում էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավար Հաջի Հաշիմա Գյուլը։ Ոստիկանությունը չի բացառում, որ հենց նա էլ կարող էր լինել հարձակման թիրախը։  Զոհվել է պաշտոնյայի որդին, իսկ Գյուլն ու իր երկու թիկնապահները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ աֆղանական լրատվամիջոցների՝ չնայած նրան, որ Գյուլի եղբայրը, նկատելով մահապարտին, հասցրել է կրակել նրա ուղղությամբ, մահապարտին հաջողվել է գործի դնել  մարմնին ամրացված պայթուցիկը։ 

Այս խորագրի վերջին նյութերը