ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ սեպտեմբերի 8-ից կգործարկվի «Թեժ գծի» բազմուղի հեռախոսակապը
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի հերթական նիստը տեղի է ունեցել նախօրեին:
Նիստը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ոստիկանության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում ի մի է բերվել նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, ամփոփվել են արդյունքները, քննարկվել են ծագած խնդիրներն ու խմբի անդամների առաջարկները:
Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման շրջանում և բուն ընտրությունների ընթացքում օրինականության և հասարակական կարգի ապահովման համար ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պետերը անձնական պատասխանատվություն են կրում և պետք է հստակ ու լիարժեք կատարեն ոստիկանության պետի հրամանով հաստատված ծրագրի պահանջները:
Ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ոստիկանության մարզային վարչություններին անհրաժեշտության դեպքում կհատկացվեն օժանդակ ուժեր, իսկ մինչ այդ խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել մարզեր գործուղել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողների, որոնք տեղերում կստուգեն ոստիկանների պատրաստականությունը, ինչպես և անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերեն անձնակազմերին:
Նախընտրական փուլում և ընտրությունների ընթացքում տեղեկատվության անխափան ստացումն ու մշակումը ապահովելու նպատակով համակարգող խմբի նիստում որոշվել է սեպտեմբերի 8-ից գործարկել «Թեժ գծի» բազմուղի հեռախոսակապ: Քաղաքացիներն իրենց հետաքրքրող ու մտահոգող հարցերով կարող են դիմել (010) 54-69-12 և (010) 54-69-14 հեռախոսահամարներով:
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ սեպտեմբերի 8-ից կգործարկվի «Թեժ գծի» բազմուղի հեռախոսակապը
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի հերթական նիստը տեղի է ունեցել նախօրեին:
Նիստը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում ի մի է բերվել նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, ամփոփվել են արդյունքները, քննարկվել են ծագած խնդիրներն ու խմբի անդամների առաջարկները:
Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման շրջանում և բուն ընտրությունների ընթացքում օրինականության և հասարակական կարգի ապահովման համար ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պետերը անձնական պատասխանատվություն են կրում և պետք է հստակ ու լիարժեք կատարեն ոստիկանության պետի հրամանով հաստատված ծրագրի պահանջները:
Ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ոստիկանության մարզային վարչություններին անհրաժեշտության դեպքում կհատկացվեն օժանդակ ուժեր, իսկ մինչ այդ խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել մարզեր գործուղել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողների, որոնք տեղերում կստուգեն ոստիկանների պատրաստականությունը, ինչպես և անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերեն անձնակազմերին:
Նախընտրական փուլում և ընտրությունների ընթացքում տեղեկատվության անխափան ստացումն ու մշակումը ապահովելու նպատակով համակարգող խմբի նիստում որոշվել է սեպտեմբերի 8-ից գործարկել «Թեժ գծի» բազմուղի հեռախոսակապ:
Քաղաքացիներն իրենց հետաքրքրող ու մտահոգող հարցերով կարող են դիմել (010) 54-69-12 և (010) 54-69-14 հեռախոսահամարներով: