Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի` Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով:
Համապատասխան որոշումը կայացվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակնկալվում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է հրապարակի նաև ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել է «Հարսնաքար» համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո: Եթե Հայրապետյանը ետ չվերցնի դիմումը, ապա սեպտեմբերի 21-ին այն կհամարվի ընդունված:
Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

7or.am