Լրահոս

05.09.2012 09:34


Կոչ են անում ՆԱՏՕ–ին հանդես գալ հստակ դիրքորոշմամբ

Կոչ են անում ՆԱՏՕ–ին  հանդես գալ հստակ դիրքորոշմամբ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Ուսանողական միությունները, կիսելով հասարակության արդար բողոքը և զայրույթը, ադրբեջանցի մարդասպանի որեւէ իրավական նորմ չհարգած արտահանձման և անիմջապես ազատ արձակման փաստի կապակցությամբ` կոչ  են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում կատարվեց ոճրագործությունը, որի ծրարգրերին հետեւելու եւ հետագայում ռազմական ծրագրերին մասնակցելու համար էին գործուղվել Բուդապեշտ ադրբեջանցի ոճրագործն ու զոհված հայ սպան:

ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշման պահանջը կներկայացնենք  սեպտեմբերի 5-ին ժամը 16:00 ՀՀ նախագահական նստավայրի դիմաց:

Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր և պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին: 

Այս խորագրի վերջին նյութերը