Լրահոս

05.09.2012 00:34


ՄԱԿ–ի նոր զեկույցը տագնապալի տվյալներ է հաղորդում. միայն օգոստոսին Սիրիայից 100 հազ. մարդ է արտագաղթել

ՄԱԿ–ի նոր զեկույցը տագնապալի տվյալներ է հաղորդում. միայն օգոստոսին Սիրիայից 100 հազ. մարդ է արտագաղթել

ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունը հրապարակել է նոր զեկույց, որտեղ նշվում է, որ օգոստոսին Սիրիայից արտագաղթել է 100 000 մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»-ը:

17 ամսից ավելի շարունակվող ներքաղաքական ճգնաժամի պայմաններում այս ցուցանիշն ամսվա կտրվածքով համարվում է ամենաբարձրը: ՄԱԿ-ի կողմից ներկայացված այս տվյալները կազմում են նախագահ Բաշար Ասադի և ընդդիմադիր ուժերի միջև մղվող պայքարի հետևանքով հարևան երկրներ արտագաղթած ընդհանուր 234 368 սիրիացիների թվի ուղիղ 40%-ը:

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների` ներկայումս հարևան Թուրքիայում 80 000, Հորդանանում 77 000, Լիբանանում 59 000 և Իրաքում՝ 18 700 սիրիացի գաղթական կա:

Այս խորագրի վերջին նյութերը