Լրահոս

04.09.2012 17:01


ԿԲ–ը փոփոխություններ և լրացումներ է կատարել

ԿԲ–ը փոփոխություններ և լրացումներ է կատարել

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 4-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը սահմանելու մասին» որոշման մեջ:

Խորհուրդը «Մոբի Դրամ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ին «Անելիք» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել: «ՊԵՏՐՈՍ-94» ՍՊԸ-ն ստացել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա, վերաձևակերպվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Առաքելյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 238 լիցենզիան:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը