Լրահոս

04.09.2012 16:21


Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է Մոսկվա չգործուղել մեր ուժեղագույն մարզիկներին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է Մոսկվա չգործուղել մեր ուժեղագույն մարզիկներին

 2012 թվականի սեպտեմբերի 7-ից 9-ը Մոսկվայի «Բարեկամություն» մարզահամալիրում կանցկացվի սամբոյի «ՌԴ նախագահի գավաթ» 6-րդ միջազգային մրցաշարը՝ մասնակցությամբ աշխարհի առաջատար 8 պետությունների հավաքականների. Ռուսաստան, Բելոռուս, Ուկրաինա, Ղազախստան, Մոլդովա, Տաջիկստան, Հարավային Կորեա և Հայաստան:

Հաշվի առնելով հանգամանքը, որ առջևում Սամբոյի պատանիների, երիտասարդների, ապա՝ մեծահասակների աշխարհի առաջնություններն են, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է Մոսկվա չգործուղել մեր ուժեղագույն մարզիկներին՝ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ Աշոտ Դանիելյանին, Վաչիկ Վարդանյանին, Վահան Վարդանյանին, Գրիգոր Մխիթարյանին և ներկայանալ երկրորդ թիմով, որը նույնպես բավական ուժեղ է և լավ արդյունք արձանագրելու հավակնություն ունի:

Ստորև ներկայացնում ենք Մոսկվայում՝ Հայաստանը ներկայացնող սամբիստներին.

1. Տիգրան Կիրակոսյան-52 կգ քաշային կարգ

2. Աղասի Նազունց-57 կգ ք/կ

3. Վահրամ Գրիգորյան-62 կգ ք/կ

4. Ալբերտ Կարգանյան-68 կգ ք/կ

5. Անդրանիկ Նաղդալյան-74 կգ ք/կ

6. Մհեր Կարապետյան-82 կգ ք/կ

7. Արամ Հարությունյան-90 կգ ք/կ

8. Հակոբ Առաքելյան-100 կգ ք/կ

9. Տիգրան Անտոնյան-+100 կգ ք/կ

Հավելենք, որ Հայաստանի հավաքականում, ինչպես միշտ, ընդգրկվում են նաև զինվորական մարզիկներ, ովքեր իրենց ծառայությունն անց են կացնում ՀՀ Զինված ուժերի Բանակի կենտրոնական մարզական ակումբում: Այս թիմում նրանք երկուսն են՝ Ալբերտ Կարգանյան ու Տիգրան Անտոնյան:

Նշենք նաև, որ Հայաստանի պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանն ու մարզիչ Վովիկ Խոջայանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը