ԵԱՀԿ-ն կաջակցի Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Սյունիքի մարզում ծրագրերի իրականացման գրասենյակը օգոստոսից կաջակցի մարզպետարանին մարզի տնտեսության դիվերսիֆիկացման եւ հանքարդյունաբերության հետ առնչվող տնտեսական անվտանգության ռիսկերի հաղթահարման գործում:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխանցմամբ, հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Սյունիքի մարզի տնտեսության գերիշխող ճյուղ` ներկայացնելով արդյունաբերական արտադրանքի 90 տոկոսը եւ ընդհանուր ծառայությունների եւ արտադրանքի 60 տոկոսը:
«Թեեւ հանքարդյունաբերությունը ունի լուրջ դրական ազդեցություն մարզի եւ պետության տնտեսության վրա, սակայն այն պարունակում է նաեւ տնտեսական եւ բնապահպանական ռիսկեր, քանի որ ստեղծում է կախվածություն մեկ արդյունաբերական ճյուղից եւ սահմանափակում գյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները,–նշել է ԵԱՀԿ ԾԻԳ-ի համակարգող Արմեն Շահբազյանը եւ հավելել,–մարզի համար չափազանց կարեւոր է պլանավորել աշխատատեղեր այլ ոլորտներում, երբ սպառվեն հանքային ռեսուրսները»
ԵԱՀԿ-ն խորհրդատվություն կտրամադրի Սյունիքի մարզպետարանին` մարզի տնտեսության դիվերսիֆիկացման պլանի մշակման գործում, որը ցույց կտա այլ ոլորտների զարգացման ուղղությունները: Ծրագրի հիմքում կլինի մրցունակ ռեսուրսների եւ դրանց կապիտալիզացիայի հնարավորությունների վերլուծությունը, ինչը կօգնի ՀՀ կառավարությանը եւ դոնորներին հստակեցնելու ներդրումային առաջնահերթությունները եւ ավելի արդյունավետ դարձնելու զարգացմանն ուղղված ջանքերը:
Դիվերսիֆիկացման պլանը, որն ակնկալվում է մշակել մինչեւ տարվա վերջ, համահունչ կլինի մարզի գործող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի եւ ազգային Կայուն զարգացման ծրագրի հետ եւ կօգնի հասնելու նախանշված ցուցանիշներին:
ԵԱՀԿ ԾԻԳ-ը հիմնադրվել է Սյունիքում 2006թ. հունիսին` աջակցելու մարզում տնտեսական եւ բնապահպանական ծրագրերի իրականացմանը եւ օժանդակելու մարզի տնտեսական զարգացմանը, բնապահպանական իրազեկվածությանն ու մասնակցությանը եւ հակազդելու գյուղական աղքատությանը: