Ռամիլ Սաֆարովի «դասերի» արդյունքը. ադրբեջանուհին կացնով սպանել է մի տղամարդու
Ադրբեջանի Բիլյասուվարի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել: Ադրբեջանցի մի կին հյուրընկալվել է Ջաբրայիլ Ահմեդովի տանը, սակայն վեճի ընթացքում սպանել է նրան։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Vesti.az»–ը։
Հատկանշական է, որ մարդասպան ադրբեջանուհին՝ Քենուլ Մամեդովան, Ահմեդովին սպանել է կացնով։ Մարդասպանը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ 2004թ. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ադրբեջանցի մասնակից Ռամիլ Սաֆարովը կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչից հետո 2006թ. ապրիլին դատապարտվել ցմահ ազատազրկման: Օրերս մարդասպանն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել: «Հերոսը» ստացել է նաև բնակարան, մայորի կոչում և 8 տարվա կուտակված աշխատավարձ: Այս դեպքից մարկությունը կարող է միայն ապշել։