Լրահոս

04.09.2012 15:06


Կոմանդոս. «Ադրբեջանն ու Թուրքիան նայում են, թե ինչ է կատարվում Հայաստանում , իսկ այն, ինչ կատարվում է՝ իրենց շատ ձեռնտու է»

Կոմանդոս. «Ադրբեջանն ու Թուրքիան նայում են, թե ինչ է կատարվում Հայաստանում , իսկ այն, ինչ կատարվում է՝ իրենց շատ ձեռնտու է»

Այսօրվա ասուլիսին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմադոս) հայտնել է, որ Հայաստանը  պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը: «Հայաստանը պետք է կտրուկ քայլերի գնա և ճանաչի ԼՂՀ անկախությունը»,–ասել է բանախոսը։ Նա նշել է, որ խաղաղությունը մեզ համար ավելի ձեռնտու է, քան կռիվ լինի, սակայն եթե պատերազմ եղավ` հաղթանակը մերը կլինի:

Ինչ վերաբերում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուն, գեներալ–մայորը համոզմունք հայտնեց, որ սա մտածված քայլ էր Ադրբեջանի կողմից : «Մենք պետք է բոլոր տարաձայնությունները մի կողմ դնենք, միանանք և ճիշտ քայլ անենք, չթողնենք, որ թշնամին պրովոկացիաներ անի։ Ադրբեջանը և Թուրքիան մտածում են երկրորդ քայլն անել: Նրանք արդեն ծրագիր ունեն: Իրենք նայում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ այն, ինչ կատարվում է՝ իրենց շատ ձեռնտու է, ինչպես շախմատում իրենք հիմա մտածում են ապագա քայլերի մասին: Առաջին  քայլով հենց Ադրբեջանը մի քանի հարցեր է լուծում: Իմ կարծիքով` Ադրբեջանի մյուս քայլը Սաֆարովին վերացնելը կլինի: Մի հայ կգտնեն ու կասեն, որ մեր հերոսին հայը վերացրել է: Ադրբեջանին Սաֆարովն այլևս պետք չէ, նա իր գործն արդեն  արել է, իսկ հիմա գլխացավանք է Ադրբեջանի համար: Ես վախենում եմ, որ միջազգային հանրությանը կհամոզեն, որ Սաֆարովին սպանել է հայը»,–նշել է Տեր–Թադևոսյանն՝ ընդգծելով, թե մտավախություն ունի, որ «մենք ուշացած քայլեր կանենք»:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը