Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18։30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Զ. Սարկավագի փողոցի թիվ 131 շենքի բակից բերման են ենթարկել 1981թ. ծնված Արարատ Ճ.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ օգոստոսի 3-ի ժամը 10։30-11։00-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան փողոցում գտնվող բուժհիմնարկներից մեկի բուժաշխատասենյակից գողացել է «Նոկիա Ե-5» տիպի բջջային հեռախոս` պատճառելով 120 000 դրամի նյութական վնաս:
Գողություն բուժաշխատասենյակից