Լրահոս

04.09.2012 12:17


Ապօրինի հատել է լորենիներ

Ապօրինի հատել է լորենիներ
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են  ենթարկել 1980թ. ծնված Սարգիս Ա.-ին, որը  ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ ս/թ օգոստոս ամսվա ընթացքում  Գուգարքի անտառատնտեսության Խնձորուտի անտառպետության 4-րդ պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է 3 կանգուն և 1  քամատապալ լորենի և 4,5 խմ փայտանյութից 3 խմ-ը իրացրել  Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Արտյոմի, իսկ մնացած 1,5 խմ փայտանյութն ի պահ է հանձնել անտառապետին:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը