Լրահոս

04.09.2012 19:11


Արգելվել է Լինդսի Լոհանի մուտքը հյուրանոց

Արգելվել է Լինդսի Լոհանի մուտքը հյուրանոց

Սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը, ով վերջին 10 տարիների ընթացքում բնակվում էր  Լոս-Անջելեսի հայտնի  «Շատո Մարմոն» հյուրանոցի 33-րդ համարում, պարտքերի պատճառով այլևս մնացել է առանց տանիքի: Լինդսիին նամակով զգուշացրել են այլևս չգալ հյուրանոց այնքան ժամանակ, մինչև չմարի իր 46 352 դոլարի պարտքը։  Ուշագրավ է, որ նախորդ 80 տարիներին «Շատո Մարմոն» հյուրանոցում բնակվել են գրեթե բոլոր հայտնի, նույնիսկ ամենասկանդալային դերասանները, սակայն դեռ ոչ մեկին պարտքերի պատճառով դուրս չեն հրավիրել:  Լինդսի Լոհանը պնդում է, թե պարտքը առաջացել է  թյուրիմացության պատճառով, քանի որ վստահ է եղել, որ համարի վարձը փակելու են «Լիզը և Դիքը» կինոնկարի պրոդյուսերները, ում հետ ներկայումս աշխատում է:  

Այս խորագրի վերջին նյութերը