Լրահոս

04.09.2012 11:43


Թունավորվել է խանութի երեք աշխատակցուհի

Թունավորվել է խանութի երեք աշխատակցուհի
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում  հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պրոդակտիվ սուր էկզոգեն» թունավորմամբ Մովսես Խորենացու փողոցում գտնվող խանութից  իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել  խանութի երեք աշխատակցուհի:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում,  խանութում գեներատորի աշխատանքի ժամանակ բենզինի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը