Լրահոս

04.09.2012 11:13


Վրացիները ծեծել են Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի հայազգի կին նախագահին

Վրացիները ծեծել են Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի հայազգի կին նախագահին

Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահին ծեծի են ենթարկել նույն հանձնաժողովի անդամները։ Այս մասին, «Грузия Online»–ի փոխանցմամբ, տեղեկացնում է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 ԿԸՀ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 3-ին նախագահ Հասմիկ Մարանգոզյանին ընտրական հանձնաժողովի շենքում ծեծել են հանձնաժողովի անդամներ Մեդեա Նեպարիձեն, Նինո Փխակաձեն և «Բիձինիա Իվանիշվիլի–Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Բեժան Գունավան:

 ԿԸՀ-ն քննադատել է միջադեպը և հանձնաժողովի բոլոր անդամներին փոխադարձ հարգանքի և զսպվածության կոչ արել:

Այս խորագրի վերջին նյութերը