Լրահոս

04.09.2012 10:35


Քրդերն առևանգել են թուրք պաշտոնյային

Քրդերն առևանգել են թուրք պաշտոնյային

Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններն առևանգել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Հաքյարիի շրջանային ներկայացուցչության ղեկավար Մեջիդ Թարհանին: Այս մասին հաղորդում է թուրքական «Todays Zaman»-ը:

Մեջիդ Թարհանն ահաբեկիչների կողմից առևանգվել է երկուշաբթի առավոտյան: Նա մշտապես սպառնալիքներ է ստացել:

Նշենք, որ օգոստոսի սկզբներին Թունջելի նահանգի պատգամավոր Հուսեին Այգյունն առևանգվել էր քուրդ գրոհայինների կողմից, այնուհետև մի քանի օր անց ազատ արձակվել:

Այս խորագրի վերջին նյութերը