Լրահոս

04.09.2012 09:00


Շախմատի օլիմպիադա. Հայաստան–Ռուսաստան՝ 2։2

Շախմատի օլիմպիադա. Հայաստան–Ռուսաստան՝ 2։2

Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ մրցափուլում մրցաշարի առաջատարներ Հայաստանի ու Ռուսաստանի տղամարդկանց հավաքականների միջև հանդիպումն անցավ, ինչպես և սպասվում էր, գերհամառ պայքարում։

Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ։ Մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, սակայն, ցավալիորեն տանուլ տվեց պայքարը Կրամնիկի հետ մրցավեճում, և Հայաստանի հավաքականը հայտնվեց բավական տհաճ դրության մեջ՝ պարտվելով   1։2 հաշվով։ Մեր միակ հույսը մնաց Սերգեյ Մովսեսյանը։ Ալեքսանդր Գրիշչուկի հետ կատաղի պայքարում մեր շախմատիստը կարողացավ առավելության հասնել՝ Հայաստանի ընտրանուն փրկելով պարտությունից։

Այս պահի դրությամբ 11-ական միավոր են վաստակել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հավաքականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռուսաստանը առաջինն է, իսկ Հայաստանը՝ երկրորդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը