Քաղաքական

04.09.2012 09:51


ԱԺ արտահերթ նիստ. Ռամիլ Սաֆարովի թեմայի քննարկումից բացի, նաև Ռուբեն Հայրապետյանի հրաժարակա՞նը կհրապարակվի

ԱԺ արտահերթ նիստ. Ռամիլ Սաֆարովի թեմայի քննարկումից բացի, նաև  Ռուբեն Հայրապետյանի հրաժարակա՞նը կհրապարակվի

Վաղը ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի` Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով:

Համապատասխան որոշումը կայացվել է երեկ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որից հետո սկսվել է արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաքը. դրա համար անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն:

«Հայկական ժամանակ»–ը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է հրապարակի նաև ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել է «Հարսնաքար» համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո: Եթե Հայրապետյանը ետ չվերցնի դիմումը, ապա սեպտեմբերի 21-ին այն կհամարվի ընդունված:

Նշենք, սակայն, որ այս օրերին թիվ 1 ընտրատարածքում, որտեղ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Ռուբեն Հայրապետյանը, ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն վերջինիս մանդատը վայր չդնելուն։ Բնակիչներին զանգում և խնդրում են, որ նրանք ստորագրեն համապատասխան հանրագրի տակ, որով Հայրապետյանի խնդրում ենն վայր չդնել իր պագամավորական մանդատը։

Այս խորագրի վերջին նյութերը