Լրահոս

04.09.2012 00:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հերթականությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելու տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

Հանդիպումներից հետո համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն` նախարարների հետ քննարկել են օգոստոսի 31-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը:

Համանախագահներն իրենց խորին անհանգստությունն ու ափսոսանքն են հայտնել այս կապակցությամբ և նշել, որ Սաֆարովին ներման շնորհումը և նրան մեծարելու ցանկացած փորձ բացասաբար կանդրադառնա 2 կողմերի միջև խաղաղ բանակցային գործընթացի և փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման վրա:

Համանախագահները երկու արտգործնախարարների հետ հանդիպումներում մեկ անգամ ևս հիշեցրել են, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն են հայտարարել հունիսի 19-ին Լոս Կաբոսում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

ԵԱՀԿ Մինսի խմբի հայտարարության մեջ նշվում է նաև, որ կշարունակեն կապ պահպանել երկու կողմերի հետ, որպեսզի նվազեցնեն առկա լարվածությունը և առաջ տանեն բանակցային գործընթացը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։