Սեպտեմբերի 4-ին նշվող ԱԻ աշխատողի օրվա միջոցառումների շարքում Երևանի Մյասնիկյան 1 հասցեում տեղի կունենա թիվ 8 հրշեջ մասի նորակառույց վարչական շենքի բացման արարողությունը։
Հրշեջ մասը սպասարկելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։ Չորսհարկանի շենքի 3-րդ հարկում կտեղակայվի նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժինը, իսկ 4-րդ հարկում` ԱԻՆ նվագախումբը։
Բակում կառուցվել է նոր հիդրանտ, դրանից բացի` հրշեջ մասն ապահովված է 16 և 25 տոննա տարողությամբ ստորգետնյա երկու ջրավազաններով։ Շենքում կա մարզադահլիճ, կաթսայատուն, բաղնիք, խոհանոց, ճաշարան և հանգստի սենյակներ, որոնք ամբողջությամբ կահավորվել են նոր կահույքով։ Կա նաև օդափոխման և գազահեռացման համակարգ։ Այստեղ ծառայություն են իրականացնելու 1 ավտոսանդուղք և տարբեր ջրատարողության 3 հրշեջ ավտոմեքենա։
Նոր շենք` Երևանի թիվ 8 հրշեջ մասի համար