Լրահոս

03.09.2012 17:26


Մեկ շաբաթում առողջապահության նախարարության «Թեժ գիծ»–ը ստացել է 103 հեռախոսազանգ

Մեկ շաբաթում առողջապահության նախարարության «Թեժ գիծ»–ը ստացել է  103 հեռախոսազանգ

Նախորդ շաբաթ՝ ս/թ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունով արձանագրվել է 103 հեռախոսազանգ, որից 75-ը` աշխատանքային ժամերին (09:00-18:00-ին), իսկ 28-ը` երեկոյան, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին:

Արձանագրված հեռախոսազանգերն ըստ բնույթի այսպիսին են`

• տեղեկատվական - 43,

• առաջնային բուժօգնության հետ կապված - 8,

• մասնագիտացված բուժօգնության խնդիրների հետ կապված-13,

• օձի խայթոց - 7 (շաբաթվա ընթացքում հանրապետությունում օձի խայթոցի 7 դետք է արձանագրվել),

• այլ – 32։

Նշված հեռախոսազանգերից 14-ը եղել է բողոքի տեսքով, որոնց մասին զեկուցվել և պարզաբանում է տրվել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:

Նախարարը հանձնարարել է առավել խիստ մոտեցում ցուցաբերել քաղաքացիներից անհարկի դրամ պահանջելու փաստերին:

Այս խորագրի վերջին նյութերը