Ընդլայնվել է Էրեբունու նախկին թաղապետ, ներկայումս` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի քրոջ որդի Արման Բադալյանի մեղադրանքի ծավալը՝ նրան մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով՝ Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի:
Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 և 258-րդ հոդվածներով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և Խուլիգանությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Փաստինֆո» գործակալությունը, հուլիսի 4-ին Երևանի Տիգրան Մեծ պողոտային հարող կայարանամերձ տարածքից բերման են ենթարկվել երկու անձ, նրանցից մեկի` Ա. Բադալյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է «Բերետտա» տիպի ատրճանակ:
Մհեր Սեդրակյանի քրոջորդու մեղադրանքն ընդլայնվել է