Թվում է՝ ամեն ինչ է ասված Մեսրոպ Մաշտոցի մասին, սակայն արվեստագետների համար նրա կերպարը շարունակում է մնալ ներշնչանքի անսպառ աղբյուր: Հենց այդ ներշնչանքով ծնված աշխատանքներին ծանոթանալու համար էլ սեպտեմբերի 4-ին՝ 17։00-ին, Աբրահամյան արվեստի կենտրոնում կկայանա «Մաշտոց-1650» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Այն նվիրված է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին: Արվեստների խաչմերուկում կհանդիպեն գեղանկարիչ Աշոտ Ավագյանը <> աշխատանքներով՝ ներկայացնելով երեք պաննո. 1 եռանկար և 2 առանձին աշխատանք: Նշենք, որ <> եռանկարը Մատենդարանի նոր մասնաշենքի դահլիճում գտնվող համանուն գործի ավելի փոքր տարբերակն է: Բացմանն իր ներկայությունը կբերի նաև երգահան Վահան Արծրունին <> շարականների շարքի մեկնաբանությամբ (երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ), Հակոբ Հովհաննիսյանի լուսանկարչական տեսաֆիլմի ուղեկցությամբ:
«Մաշտոց-1650»
Թվում է՝ ամեն ինչ է ասված Մեսրոպ Մաշտոցի մասին, սակայն արվեստագետների համար նրա կերպարը շարունակում է մնալ ներշնչանքի անսպառ աղբյուր:
Հենց այդ ներշնչանքով ծնված աշխատանքներին ծանոթանալու համար էլ սեպտեմբերի 4-ին՝ 17։00-ին, Աբրահամյան արվեստի կենտրոնում կկայանա «Մաշտոց-1650» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Այն նվիրված է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին:
Արվեստների խաչմերուկում կհանդիպեն գեղանկարիչ Աշոտ Ավագյանը <> աշխատանքներով՝ ներկայացնելով երեք պաննո. 1 եռանկար և 2 առանձին աշխատանք: Նշենք, որ <> եռանկարը Մատենդարանի նոր մասնաշենքի դահլիճում գտնվող համանուն գործի ավելի փոքր տարբերակն է:
Բացմանն իր ներկայությունը կբերի նաև երգահան Վահան Արծրունին <> շարականների շարքի մեկնաբանությամբ (երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ), Հակոբ Հովհաննիսյանի լուսանկարչական տեսաֆիլմի ուղեկցությամբ: