Լրահոս

03.09.2012 16:14


Քննարկվել է Երևանում Իրաքի դեսպանության բացման հարցը

Քննարկվել է Երևանում Իրաքի դեսպանության բացման հարցը

Օգոստոսի 27-ին Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպում ունեցավ Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սեպտեմբերի սկզբին Իրաքի փոխվարչապետի` Հայաստան կատարելիք այցի հետ առընչվող հարցերը, ինչպես նաև երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտները: Ռ. Շաուեյսը նշեց, որ ինքն  ակնկալում է, որ իր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-իրաքյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Նույն օրը դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ Իրաքի մյուս փոխվարչապետ Սալահ Ալ-Մութլաքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին Իրաքի և Հայաստանի փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները: Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում Իրաքի ներքաղաքան իրավիճակի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Դեսպան Մուրադյանի հաջորդ հանդիպումը կայացավ օգոստոսի 29-ին Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Լուբեյդ Աբաուիի հետ: Կողմերը քննարկեցին Երևանում Իրաքի դեսպանության բացման և երկկողմ իրավապայմանագրային դաշտի ստեղծման հետ կապված խնդիրները:

Բարձր գնահատելով Իրաքում Հայաստանի դեսպանության բացումը` Լ. Աբաուին նշեց, որ ինքն անձամբ հետամուտ կլինի Երևանում Իրաքի դեսպանության բացման հարցի կապակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը