Լրահոս

03.09.2012 15:34


Արաբկիրում վթարվել է տարանցիկ ջրատարը

Արաբկիրում վթարվել է տարանցիկ ջրատարը

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին կեսօրին, Արաբկիրի Ադոնցի և Ն. Տիգրանյան փողոցների հատման վայրում «Երազ» Բիզնես կենտրոնի շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից վթարվել է խոշոր՝ 500 մմ տրամագծով պլաստմասե տարանցիկ ջրատարը, որի պատճառով ժամը 13։00-ից դադարեցվել է Կոմիտասի պող. 3-50, Ն. Զարյան 13-19, Հր. Քոչարի 9-160, Սունդուկյան 21-29, Սևքարեցի Սաքոյի 55-162, Այգեկցու 51-113, Փափազյան 17-22, Վաղարշյան 13-29, Հ. Էմինի 45-123, Մանուշյան 23-130, Ա.նԽաչատրյան 8-37 համարների, Ա.նմԽաչատրյան 1-ին նրբանցքի, Գրիբոյեդովի, Վրացական, Գ. Արծրունու, Արղության, Կովկասյան, Բակունցի, Թավրիզյան, Մալխասյանց փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ներկայումս վթարի համար պատասխանատու շինարարական կազմակերպության կողմից տարվում են ջրատարի վերականգնողական աշխատանքները, որին իր մասնակցությունն է բերում «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինությունը՝ նպատակ ունենալով վաղը՝ օգոստոսի 4-ին., մինչև ժամը 24։00-ն վերսկսել նշված տարածքների ջրամատակարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը