Լրահոս

03.09.2012 15:07


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. «Հանցագործի հերոսացումը կարող է նպաստել տարածաշրջանային լարվածության աճին»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. «Հանցագործի հերոսացումը կարող է նպաստել տարածաշրջանային լարվածության աճին»

ՀԱՊԿ մամլո ծառայությունը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ տարածել  է կառույցի  գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը։ Դրանում մասնավորապես ասված է.«Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված հայ սպային սպանողին ներում շնորհելու ու ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը խախտում է միջազգային նորմերն ու կասկածի տակ դնում հանցավորության դեմ պայքարի միջպետական համակարգը: Այդ քայլը, որը նպատաուղղված է ծառայելու կոնյուկտուրային քաղաքական նպատակներին, ոչ մի կերպ հնարավոր չէ արդարացնել: Ավելին, հանցագործի հերոսացումը կարող է նպաստել  տարածաշրջանային առանց այն էլ բարձր լարվածության աճին»։

Այս խորագրի վերջին նյութերը