Կալանավորվել է մինչ այդ Գյումրիի գործով ձերբակալված Պատվական Մադոյանը
Գյումրիի «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է մինչ այդ ձերբակալված Պատվական Մադոյանը: Այդպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
«Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Շիրակի մարզի դատախազությունից հայտնել են, որ սեպտեմբերի 2-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն: