Լրահոս

03.09.2012 13:15


Թուրքիայի վարչապետը Ադրբեջանից կմեկնի ԱՄՆ

Թուրքիայի վարչապետը Ադրբեջանից կմեկնի ԱՄՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջան, Ուկրաինա և Բոսնիա-Հերցեգովինա կատարելիք այցերից հետո մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին։

Նշվում է, որ  Նյու Յորքում Էրդողանը հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Չի բացառվում, որ նստաշրջանի շրջանակներում Էրդողանը հանդիպի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էրդողանը Ադրբեջան կայցելի սեպտեմբերի 11-12-ը:

Այս խորագրի վերջին նյութերը