Լրահոս

03.09.2012 12:35


Արգենտինայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Արգենտինայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը:

           Այցի ընթացքում Արգենտինայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Հեկտոր Մարկոս Թիմերմանը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Այս խորագրի վերջին նյութերը