Լրահոս

03.09.2012 12:22


Հրանտ Բագրատյան. «Հիմա ԼՂ բանակցություններից դուրս գալը մեր միակ բարոյական հաղթանակը կլինի»

Հրանտ Բագրատյան. «Հիմա ԼՂ բանակցություններից դուրս գալը մեր միակ բարոյական հաղթանակը կլինի»

ԱԺ պատգամավոր, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնմանն ու ներմանը, ասել է, որ նման բան Հայաստանը պետք է երազեր, քանի որ ստեղծված իրավիճակում կարող է ԼՂ բանակցային գործընթացում շահեկան վիճակում հայտնվել.

–Ամենից ճիշտ որոշումը ԼՂ հակամարտության բանակցություններից հրաժարվելն է: Հայկական կողմը պետք է պահանջի, որ ոչ մի բանակցության չի գնա, մինչև Ռամիլ Սաֆարովին չվերադարձնեն Հունգարիա: Սա կլինի միակ բարոյական հաղթանակը, ուրիշ լծակ չունենք։

Հարցին՝ քանի՞ գլխանի է Հայաստանը, որ հրաժարվի բանակցություններից, Բագրատյանը կոշտ պատասխան է տվել՝ հազար, ու հակադարձել.

–Իսկ ի՞նչ, պետք է բանակցեն, որ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է ԼՂՀ-ի անկախությունը, սակայն մի քանի օր հետո զորքե՞ր մտցնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը