Իսպանական «Մարկա»–ն գրում է, որ Մադրիդի «Ռեալ»–ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի ղեկավարության հետ զրույցում խնդրել է իրեն թույլ տալ հեռանալ թիմից։ Պորտուգալացի ֆուտբոլիստը հայտնել է, որ թիմում իրեն լավ չի զգում։
«Ղեկավարությունը տեղյակ է իմ խնդիրների մասին։ Ակումբում գիտեն, թե ինչու եմ ես դժգոհ։ Ես հանդիպել եմ Ֆլորենտինո Պերեսի հետ և հայտնել եմ, որ ցանկանում եմ հեռանալ թիմից»,– Ռոնալդուի խոսքը մեջբերում է իսպանական լրատվամիջոցը։
Պորտուգալացին խոստովանել է, որ բացի գոյություն ունեցող խնդիրներից, նաև վատթարացել են իր հարաբերությունները Ֆաբիո Կոենտրաուի և Մարսելոյի հետ, ովքեր, ինչպես նաև Պեպեն, իր լավագույն ընկերներն էին։
Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալ»–ից