Լրահոս

03.09.2012 11:29


Արկադի Ղուկասյան. «Այս պահին գտնում եմ, որ բանակցելն Ադրբեջանի հետ անիմաստ է»

Արկադի Ղուկասյան. «Այս պահին գտնում եմ, որ բանակցելն Ադրբեջանի հետ անիմաստ է»

ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողներին ասել է, թե իր կարծիքով մենք ունենք ավելի լուրջ հիմքեր ենթադրելու, որ միջազգային հանրությունը պարտավոր է և կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ինչ վերաբերում է Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին, ըստ karabakh-open.info-ի, Ղուկասյանն ասել է, որ միջազգային հանրությունն անպայման պետք է արձագանքի դրան։ «Հայաստանը և Արցախը պետք է կարողանան ճիշտ օգտագործել պահը, գրավեն միջազգային հանրության ուշադրությունը և առավելագույն արդյունք ստանան»,–ասել է Արցախի նախկին նախագահն ու հավելել, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում անիմաստ է փոխել դիրքորոշումը. «Բոլորին հայտնի է այն՝ մենք ձգտում ենք անկախության և մինչեւ վերջ ձգտելու ենք դրան։ Ուրիշ բան է, որ Հայաստանը և Արցախը կարող են շատ ավելի խիստ մոտեցումներ դրսևորել Ադրբեջանի հանդեպ, ոչ թե բանակցային սկզբունքների տեսանկյունից, այլ, ընդհանրապես։ Այս պահին գտնում եմ, որ բանակցելն Ադրբեջանի հետ անիմաստ է»:

 

Այս խորագրի վերջին նյութերը