Լրահոս

03.09.2012 11:00


Ադրբեջանական «Ազադլիք» ամենաընդդիմադիր թերթը փակվում է

Ադրբեջանական «Ազադլիք» ամենաընդդիմադիր թերթը փակվում է

Ադրբեջանական ամենաընդդիմադիր պարբերականը համարվող «Ազադլիք» թերթը առաջիկայում կփակվի։ Թերթի վերջին համարը լույս կտեսնի երկուշաբթի: Կփակվի նաև պարբերականի էլեկտրոնային տարբերակը։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

«Ազադլիքը» տպարանին մոտ 32 հազ. ԱՄՆ դոլարի պարտք ունի: Պարբերականի եկամտի 70-80%-ը ստացվում է փողոցում թերթի վաճառքից, սակայն երկրի իշխանությունները արգելել են թերթերի նման տարածումը:

Ինչ վերաբերում է «Ազադլիք» կայքին, ապա այն ֆինանսավորվում է թերթի վաճառքից, և, համապատասխանաբար, նույնպես զրկված է ֆինանսական ներհոսքից:

Այս խորագրի վերջին նյութերը