Հայաստանը շարունակում է աշխարհի հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար
Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի /UNEP/ և Օզոնի քարտուղարության կողմից` շնորհվել է պատվոգիր` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարությունն այս բարձր պատվին է արժանացել գալիք սերունդների համար օզոնային շերտը պահպանելու գործում էական ներդրման, օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինմանն ուղղված շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ: Հիշենք հիմնական ձեռք բերումներն այս ոլորտում.
1999թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է «Օզոնային շերտի պահպանության նասին» Վիեննայի կոնվենցիան, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը և պարտավորվում մինչև 2010թ. 100%-ով դուրս բերել գործածումից օզոնաքայքայիչ առավել վտանգավոր նյութերը:
2003թ. վավերացվում են Արձանագրության լոնդոնյան և կոպենհագենյան, իսկ 2008թ.` մոնրեալյան և պեկինյան ուղղումները:
2006թ. ընդունվում է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը, իսկ 2007թ.` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:
2005-2007թթ. առևտրային սառնարաններ արտադրող «ՍԱԳԱ» և աերոզոլներ արտադրող «Հայկենցաղքիմ» գործարաններում փոխարինվում են օզոնաքայյքայիչ նյութերով աշխատող հոսքագծերը, ուսուցանվում և համապատասխան սպասարկման սարքավորումներով են ապահովվում սառնարանային և օդի կոնդիցիոնացման սարքավորումների 712 վարպետներ, ուսուցանվում են 112 մաքսային ծառայողներ` օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով:
Հանրապետության ամբողջ տարածքում իրազեկման բազմաթիվ և բազմաբնույթ սեմինարներ են անցկացվում օզոնային շերտի պահպանության մասին: Սեմինարներն ուղեկցվում են միջոցառումների մասնակիցներին համապատասխան գրականության և հուշանվերների բաշխմամբ:
2010թ. հունվարի 1-ից դադարում է ՀՀ տարածք առավել վտանգավոր օզոնաքայքայիչ նյութերի ներմուծումը:
Դեռևս շատ անելիքներ կան և Հայաստանը շարունակում է աշխարհի հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն