Լրահոս

03.09.2012 10:21


Լախդար Բրահիմին բացառում է Սիրիայում ռազմական միջամտությունը

Լախդար Բրահիմին բացառում է Սիրիայում  ռազմական միջամտությունը

BBC-ին հայտնում է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական լիգայի նորանշանակ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, թե Սիրիայում բացառում է ռազմական միջամտության տարբերակը։
Նա ընդգծել  է, որ Սիրիայում ռազմական միջամտությունը կնշանակի դիվանագիտական ջանքերի տապալում:

«Ինձ համար նման տարբերակ գոյություն չունի: Անկեղծ ասած` գոյություն չի ունենալու նաև վաղը կամ դրանից հետո»։ Ես լիովին հանմամիտ եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն տեսակետին, թե Սիրիայում հակամարտող բոլոր կողմերից պետք է պահանջել դադարեցնել զինված գործողությունները,-ասել է դիվանագետը՝ նշելով, որ միջազգային հանրությունը քիչ ջանքեր է ներդնում Սիրիայում մարդկանց կյանքերը փրկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը