Լրահոս

02.09.2012 12:06


ԵՀՄՖ-ը դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը

ԵՀՄՖ-ը դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահ Աշոտ Գրիգորյանը հեռակոնֆերենցիա է անցկացրել Ֆորումի նախագահության անդամների և իրավաբանների հետ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատազրկումից ազատելու խայտառակ որոշման շուրջ, որի արդյունքում կազմվել է ԵՀՄՖի աշխատանքային գործունեության պլան:

Նախ, ԵՀՄՖ-ն դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը կապված վերոհիշյալ հարցի շուրջ: Անհասկանալի է, թե ինչ դատողությունների շնորհիվ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը և վերջին վեց տարիների ընթացքում Հունգարիայի դեսպան, այսօր ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը վստահել են հունգար կոլեգաներին և չեն դիմել պատշաճ միջոցների սպասվելիք ակտը կասեցնելու համար: Բացարձակ հավասար հանցակից են ԱԳՆ նախարարը և իր անտարբերության բարձր մակարդակով ու ոչ արհեստավարժ մոտեցմամբ աչքի ընկնած ՀՀ Արդարադատության նախարարը` Հրայր Թովմասյանը, որոնք դիմելով Հունգարիայի իրենց կոլեգաներին մեղադրում են նրանց այն հարցում, որում հենց իրենք են սխալներ թույլ տվել` հավատացել են դատարկ խոստումներին: Եթե Հուգարիան շահ ուներ հավատալու ադրբեջանցի կոլեգաներին /ակնհայտ է, որ իրենց հսկայական գործն են արել նավթադոլարները/ ապա անհասկանալի է հայ պաշտոնյաների կողմից աչքերը փակելու ցանկությունը:

Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար ԵՀՄՖն առաջարկում է.

1. Զոհված սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքին ապահովել լավագույն փաստաբաններով և դիմել Ստրասբուրգ Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության դատարան, դատի տալու Ադրբեջանին և Հուգարիային արդարադատության ակնհայտ ոտնահարման փաստի կապակցությամբ:

2. Եվրոպայի բոլոր հայկական համայնքներին դիմել իրենց երկրների պառլամենտներին քննարկելու Հունգարիայի և Ադրբեջանի միջև կայացած գործարքը և տալ դրան քաղաքական գնահատական:

3. Ադրբեջանի կողմից կատարվող քայլերը ընկալել որպես ողջ քսաներորդ դարում ընթացող հայերի դեմ ուղղված ցեղասպանության մեթոդաբար իրագործում, որի արդյունքում հայաթափվել է Նախիջևանը, պատերազմական գործողություններ են սկսվել Արցախում, որը դեռ ավարտական փուլից հեռու է գտնվում, շարունակվում է մշակութային ցեղասպանությունը և այլն:

Վերջին հարցի շուրջ ԵՀՄՖ-ն պատրաստել է քսաներորդ դարում սկսված և քսանմեկերորդում շարունակվող` Ադրբեջանի կողմից հայոց ցեղասպանության փաստի դատապարտումը, որը մենք պատրաստվում ենք ներկայացնել հաջորդիվ: ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ 

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄ (ԵՀՄՖ)

Այս խորագրի վերջին նյութերը