Լրահոս

18.01.2011 16:56


Թունիսում նոր կաբինետի մի քանի նախարարներ հրաժարական են տվել

Ինչպես տեղեկացնում է «BBCRussian»-ը, Թունիսից ստացված տեղեկությունների համաձայն մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ դուրս են եկել ազգային միասնության կառավարությունից, որը ձևավորվել էր երկուշաբթի օրը։

Թունիսի խոշորագույն մասնագիտական միավորման՝ Աշխատավորների հասարակական դաշինքում (UGTT) ընդգրկված երեք նախարար դուրս են եկել Թունիսի ժամանակավոր կառավարության կազմից։

Ավելի վաղ Աշխատավորների հասարակական դաշինքը հայտարարել էր, որ չի ընդունում անցած երկուշաբթի ձևավորված Թունիսի ժամանակավոր կառավարությունը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը