Լրահոս

01.09.2012 13:22


Երևանում բողոքի գործողության մասնակիցները այրել են Հունգարիայի դրոշը

Երևանում բողոքի գործողության մասնակիցները այրել են Հունգարիայի դրոշը

Այսօր Արտաքին գործերի նախարարության  շենքի դիմաց տեղի է ունեցել «Հայազն» երիտասարդական միության նախաձեռնած բողոքի գործողությունը։  Մասնակիցները կարդացին հայտարարություն՝ Հունգարիայի կառավարության` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու որոշման   կապակցությամբ ներկայացնելով պահանջներ։

Գլխավոր պահանջը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չվերականգնելն է, քանի դեռ կառավարությունը որևէ որոշում չի կայացրել։

Նախաձեռնության մասնակիցները մեղադրում են Հայաստանի իշխանություններին և դիվանագետներին, ովքեր անգործության են մատնվել, և պահանջում են որպեսզի պաշտոնանկ արվեն այն պաշտոնյաները, դիվանագետները, ովքեր պատասխանատուն են տեղի ունեցածի համար, այդ թվում և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Այնուհետև բողոքի գործողության մասնակիցները երթով շարժվել են դեպի Հունգարիայի հյուպատոսարանի շենքի, որտեղ այրել են Հունգարիայի դրոշը՝ մետաղադրամներ, լոլիկներ ու ձվեր նետելով  շենքի ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը