Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիտորը։ Դրանում ասված է. «ԱՄՆ Նախագահ Օբամային խորապես անհանգստացրել է Ռամիլ Սաֆարովին` Հունգարիայից նրա վերադառնալուց հետո, Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը։ Սաֆարովը խոստովանել էր հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը Բուդապեշտում 2004 թվականին, և այդ դաժան հանցագործության համար կրում էր իր ցմահ ազատազրկման պատիժը Հունգարիայում:
Մենք Ադրբեջանի իշխանություններին ենք հայտնում մեր վրդովմունքը Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Այս քայլը դեմ է տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու և հաշտեցմանը օժանդակելու մեր ընթացիկ ջանքերին: Միացյալ Նահանգները նաև Հունգարիայից պահանջում է բացատրություններ տրամադրել` Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու իր որոշման վերաբերյալ»:
ԱՄՆ–ը Հունգարիայից բացատրություններ է պահանջում