ՀՀ ԱԳՆ. «Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության որոշումը որպես ոչ բարեկամական քայլ»
Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունը 2012թ. օգոստոսի 31-ին հայտարարել է հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար 2004թ. փետրվարի 19-ին ձերբակալված և ցմահ ազատազրկման դատապարտված ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան փոխանցումն արտոնելու մասին: Ընդունելով նման որոշում` նախարարությունը հղում է կատարել 1983թ. Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիային:
Ռամիլ Սաֆարովի փոխանցումն իրականացվել է առանց հետաձգման: Ավելին, Ադրբեջանի նախագահն արդեն հրամանագիր է ստորագրել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին, ով արդեն ազատության մեջ է:
Հունգարիայի քաղաքային դատարանը դատապարտել է Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման` հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Սաֆարովը և Մարգարյանն այցելել էին Բուդապեշտ` մասնակցելու ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում կազմակերպված լեզվի ուսուցման դասընթացներին: Հունգարիայի կառավարությունը` որպես հյուրընկալող երկիր, չի կարողացել ապահովել հայ մասնակցի անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը, ուստի երկրի իրավական հաստատությունները և դատարաններն արագորեն են գործել հանցագործին արդարադատության առջև կանգնեցնելու համար:
Հայաստանի իշխանությունները Հունգարիայի կառավարությանը բազում առիթներով տեղեկացրել են Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունը Ադրբեջանի պետական մակարդակով` ներառյալ նախագահի, փառաբանելու և արդարացնելու մասին: Հունգարիայի կառավարությունը չէր կարող իրազեկ չլինել Ադրբեջանի իշխանությունների տարբեր մակարդակներում հնչեցրած բազում հայտարարություններին, որոնք պետք է որ բավարար հիմք հանդիսանային կասկածի ենթարկելու Ադրբեջանում դատավճռի իրականացման շարունակմանը: Ուստի, Հունգարիայի կառավարությունը պետք է կանխատեսեր Ռամիլ Սահիբ Սաֆարովի փոխանցման վերաբերյալ կայացրած իր որոշման հետևանքները, որի արդյունքում արդյունավետ կերպով դադարեցվեց սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ արդարադատության իրականացումը: Հունգարիայի կառավարությունն, այսպիսով, կիսում է ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը:
Հունգարիայի կառավարությունը տարբեր մակարդակներով, ներառյալ ամենաբարձր մակարդակը, հետևողականորեն և մինչև վերջին պահը հավաստիացրել է Հայաստանի կառավարությանը, որ որևէ քայլ չի ձեռնարկի, որի արդյունքում ահասարսուռ սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ կդադարի արդարադատության իրականացումը և հստակորեն բացառել է հանցագործին փոխանցելու որևէ տարբերակ: Ցավալի է նաև Հունգարիայի կառավարության կողմից այս գործարքի իրականացման ձևը:
Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության վերոնշյալ որոշումը որպես ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է Հայաստանի և Հունգարիայի միջև առկա գործընկերային լավ հարաբերությունները: Այսօր Հայստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` Հայաստանի կառավարության որոշման մասին: