Լրահոս

31.08.2012 17:35


Սերժ Սարգսյանը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն

Սերժ Սարգսյանը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ և արտակարգ խորհրդակցություն, տեղեկացնում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հանրապետության նախագահը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:
Ամենայն հավանականությամբ  ՀՀ ԱԽ խորհրդի նիստ և արտակարգ խորհրդակցությունը կապված է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջան վերադարձի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը