Լրահոս

31.08.2012 17:22


Արաբկիրում կառուցվում է նոր պոմպակայան

Արաբկիրում կառուցվում է նոր պոմպակայան

Արաբկիրի Ավետիսյան փողոցի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում “Երևան Ջուր” ՓԲԸ կառուցում է նոր բակային պոմպակայան, որի հետ կապված օգոստոսի 31-ին դադարեցվել էր Երզնկյան, Օրբելի  փողոցների, Կիևյան փ. 18, 20, 30, 32, Սունդուկյան  փ. 1-24, Բաղրամյան պ. 85, 89, Ա.Ավետիսյան փ. 1 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

            Ինչպես տեղեկացրեց ընկերության “Արևմուտք” շահագործման տնօրինության “Արաբկիր” տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանը, Բաղրամյան 70, Ավետիսյան 1 և Սունդուկյան 2 շենքերը սպասարկող պոմպակայանը նախկինում տեղակայված է եղել խարխուլ կաթսայատանը, որը վերջերս սեփականաշնորվել է: Դրա հետ կապված, ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի կողմից հարևանությամբ հատկացված հողակտորի վրա, կառուցում է նոր պոմպակայան, ուր ոչ միայն կվերատեղադրվեն պոմպն ու ջրաչափական հանգույցը, այլև կտեղակայվեն փականներ, նշված բարձրահարկերի ջրամատակարարումը կարգավորելու նպատակով:

            Նոր դիտահորը կհանդիսանա ընկերության սեփականությունը, ինչը, ըստ Գաբրիել Մելիքսեթյանի, և´ կբարձրացնի վերջինիս պատասխանատվությունը բնակիչների սպասարկման գործում, և´ ավելի արդյունավետ կդարձնի պոմպակայանի աշխատանքի վերահսկողությունը, և´ թույլ կտա հագեցնել այն ժամանակակից սարքավորումներով: Մասնավորապես առաջիկայում նախատեսվում է գործող պոմպը փոխարինել նորով, որի շնորհիվ անհամեմատ կբարձրանա ջրամատակարարման հուսալիությունը:

 

Այս խորագրի վերջին նյութերը