Լրահոս

31.08.2012 15:04


ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Օգոստոսի 31-ին Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի` հանձնաժողովը քննարկեց և  եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած և նախորդ գումարման ԱԺ-ում առաջին և երկրորդ ընթարցմամբ ընդունված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:

Հանձնաժողովի նիստում հաստատվեց նաև 2012թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

  ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը